«Վեցնյակ»-ի հետ բանակցություններում Իրանն առաջ է քաշում նոր պայմաններ. Աղբյուր
Իրանը նոր պայմաններ է առաջ քաշում «Վեցնյակ»-ի միջազգային միջնորդների հետ՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անլով դիվանագիտական աղբյուրին։
«Երբ իրանցիները սկսում են զգալ,որ պատվիրակությունները սկսում են երկարաձգել ժամկետները, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ,որ նրանք սկսում են առաջ քաշել նոր պայմաններ։ Մթնոլորտն անմիջապես դառնում է քաոսային»,- ասել է աղբյուրը
Աղբյուրը չի բացատրում, թե ինչ պայմանների մասին է խոսքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վեցնյակ»-ի միջազգային միջնորդները և Իրանը կարող են համաձայնության գալ Իրանի միջուկային հարցի շուրջ՝ հուլիսի 9-ի երեկոյան։