Ջեք Ճնճղուկը այցելել է հիվանդ երեխաներին (լուսանկարներ, տեսանյութ)
LifeStyle
Աշխարհահռչակ դերասան Ջոնի Դեփը այցելել է ավստրալական Բրիսբենի Լեյդի Չիլենտոյի մանկական հիվանդանոց «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարից կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարանքով:Դեփը մոտ երկու ժամ է անցկացրել հիվանդանոցում. նա խոսել է հիվանդ երեխաների հետ, լուսանկարվել, «ոսկե մետաղադրամներ» բաժանել: Ամենը նաև նկարահանվել է Juiced TV-ի հաղորդման համար:
Ավելի վաղ Դեփը 1 մլն ֆունտի նվիրատվություն էր կատարել հիվանդանոցին:
Ի դեպ, 52-ամյա Դեփը հիվանդանոց է գնացել ուղիղ նկարահանման հրապարակից` իր բրիտանացի դերասան - գործընկերների հետ: Այժմ նկարահանվում է կարիբյան ծովահենների արկածների մասին պատմող նոր ֆիլմը: