Գիտնականները պարզել են,թե ինչու են տղամարդիկ կանանցից շուտ մահանում
Նախկինում ընդունված էր,որ տղամարդիկ կանանցից շուտ են մահանում վնասակար սովորությունների և ռիսկի դիմելու բնածին հակման պատճառով: Հարավային Կալիֆոռնիայի գիտնականները ուշադրություն են դարձրել սիրտ-անոթային համակարգի հիվանդանալու հակումներին: Պարզվել է՝ այդ հակումները տղամարդկանց մոտ ավելի շատ են:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Բժիշկ Էյլին Կրիմինսը դեռ չի կարող ասել,թե ինչի հետ է կապված այս երևույթը: Սրտի հիվանդություններով հիվանդանալու ռիսկը տղամարդկանց մոտ ավելի բարձր է բոլոր երկներում: Դա կախված չէ տնտեսական ,առողջապահական վիճակից կամ այլ գործոննորից:
Զարգացած երկրներում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 68 տարի է, կանանցը՝ 73: Վնասակար սովորությունները համարյա թե չեն ազդում վիճակագրության տվյալների վրա:Երկարակյացների շրջանում հանդիպում են այնպիսի մարդիկ, որ ծխել են երիտասարդ հասակից: