Մի լուսանկարի պատմություն

1984 -ին… նա 12 տարեկան է: Չի կարելի խոսել կամ ժպտալ անծանոթների հետ: Վառարանով պատահաբար վառված հին շալ, սևեռուն հայացք՝ զգոն և մի քիչ վախեցած: Երկու տարի անց նա չադրա կհագնի, և էլ ոչ ոք իր կյանքում չի կարողանա լուսանկարել իրեն… և եթե Սթիվ Մաքքուրին մեկ տարի ուշ հայտնվեր Պակիստանում, աշխարհը չէր տեսնի այս կանաչ աչքերը…
Շարբատ Գուլա (Sharbat Gula) անունով աֆղանուհու լուսանկարը առաջին անգամ հայտնվեց National Geographic ամսագրի շապիկին 1985 թ.-ին: Աղջիկն անգամ պատկերացում չուներ այն մասին, որ հանրահայտ էր դարձել, պատմում է Սթիվ Մաքքուրին՝ հայտնի դիմանկարի ստեղծողը: Հետագա տարիների ընթացքում նա շատ է վերադարձել Աֆղանստան և Պակիստան' իր հերոսուհուն փնտրելու, սակայն նրա հետքն անգամ չկար:
Սթիվ Մաքքուրիին մշտապես խնդրում էին մեկնաբանել իր' Պակիստան կատարած ճանապարհորդությունը և աղջկա լուսանկարը: Նրա ամենահայտնի արտահայտությունն է. “Ինձ համար այս դիմանկարը միավորում է աղջկա բոլոր հոգևոր վերքերը, նրա ճակատագիրը և, ընդհանրապես, այն իրավիճակը, որը ստիպում է մարդուն տեղահան լինել և ապրել փախստականների աղքատ ճամբարում, որը հարյուրավոր մղոններ հեռու է իր տնից…’’
Այս ամենի հետ մեկտեղ Սթիվին մշտապես հարցնում էին աղջկա հետագա ճակատագրի, կյանքի և գտնվելու վայրի մասին: Եվ տարիներ շարունակ նա փորձել է գտնել նրան: Հետագա տարիների ընթացքում նա շատ է վերադարձել Աֆղանստան և Պակիստան' իր հերոսուհուն փնտրելու, սակայն նրա հետքն անգամ չկար: Վեջապես, շատ մեծ դժվարությամբ “ հանրահայտ աղջիկը’’ գտնվեց իր հայրենի գյուղից ոչ հեռու' Պակիստանի սահմանի մոտ:
2002 -ին հունվարին ԱՄՆ-ի Ազգային Աշխարհագրական Հասարակության արշավախումբը կրկին այցելեց ‘’Nasir Bagh’’ ' Պակիստանում աֆղանական փախստականների ճամբարը, որտեղ և Շարբատ Գուլան լուսանկարվել էր հեռավոր 1984-ին: Այս անգամ որոնումները հաջողությամբ պսակվեցին. մի շարք բարեկամների ու ծանոթների միջոցով պարզվեց, որ Շարբատն այժմ ապրում է Աֆղանստանի հեռավոր մի երկրամասում իր ամուսնու և երեք աղջիկների հետ:
Նա լրագրողներին պատմել է, որ իր ընտանիքը անգամ թալիբների ժամանակ լավ է ապրել, ավելի լավ, քան ռմբակոծությունների ժամանակ: Նա ցանկանում է, որ իր երեխաները կարդալ իմանան, և այն, որ նա ողջ է մնացել, դա միայն Աստծո կամքն է:
“Ռուսները կործանեցին մեր կյանքը’’, – ասաց Շարբատը, -“ նույն կերպ էլ ամերիկացիներն են վարվում. կրկին ներխուժում, կրկին պատերազմ, կրկին արյուն: Ամեն անգամ, երբ երկրում նոր ղեկավար է հայտնվում, ժողովուրդը նոր հույսով է լցվում, և ամեն անգամ էլ հուսախաբ է լինում’’:
Երբ Շարբատը տեսավ իր հանրահայտ լուսանկարը, չհավանեց այն: Նա դժգոհ էր այն բանից, որ իրեն հնամաշ շալով էին նկարել: Եվ ասաց, որ մինչև հիմա հիշում է այն օրը, երբ վառարանով վառեց այն: