Rolling Stones-ը տուգանք կվճարի
Լեգենդար Rolling Stones բրիտանական խումբը 320 հազար դոլարի (200 հազար ֆունտ) տուգանք կվճարի նոյեմբերի 25-ին լոնդոնյան Օ2 զվարճահամերգային համալիրում շատ երկար ելույթի համար։ Ըստ The Sun –ի առաջին հոբելյանական ելույթը նախատեսվածից 35 րոպե երկար է տեւել։ Խմբի գործակալ Բեռնարդ Դոերթիի կարծիքով, «տուգանքն, իհարկե, մեծ է, բայց տղաները պարզապես իրենց գործն են անում»։
Խումբը վաստակել է գրեթե 25 մլն. դոլար, այդ պատճառով էլ տուգանքն այնքան էլ չի հուզում երգիչներին։ Հետաքրքիր է, որ 1962 թվականին լոնդոնյան «Մարկի» ակումբում Rolling Stones-ի առաջին համերգի ժամանակ նրա մասնակիցները վաստակել էին 8-ական դոլար (5 ֆունտ)։
Հիշեցնենք, որ խմբի հաջորդ համերգը բրիտանական մայրաքաղաքում ծրագրված է հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 29-ին։ Ապա կլինի երեք համերգ ԱՄՆ-ում. դեկտեմբերի 8-ին նյույորքյան Բրուքլինում, դեկտեմբերի 13-ին եւ 15-ին՝ Նյու Ջերսի նահանգում։