Մեկ անգամ ևս հասկացա թուրք պետության մեծությունը. Արամ արքեպիսկոպոս Աթեշյան
Ըստ Haberler-ի՝ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելել է Սուրուչ շրջանում տեղակայված` սիրիացի փախստականների վրանային ճամբարներ: Ճամբարների մասին Աթեշյանի հետ զրուցել է Սուրուչի գյուղապետ Աբդուլլահ Չիֆթչին, որից հետո արքեպիսկոպոսն այցելել է Սիրիայից փախած Թոմասյանների ընտանիքին:
Աթեշյանն ասել է, որ Թուրքիան բոլորի համար զոհողություններ է անում, և առանց կրոնի, ռասայի և դավանանքի խտրականության, բոլորին հյուրընկալում մեկ օջախի ներքո:
Այնուհետև նա այցելել է Շանլըուրֆայի քաղաքապետ Իզզեթ Քյուչուքին և հայտնել իր գոհունակությունը փախստականներին ցուցաբերած ուշադրության համար, որի ժամանակ ասել է, որ ինքաը կեկ անգամ ևս հասկացավ թուրք պետության մեծությունը: