Աստանայից հայ երգիչները վերադարձել են «Գրան պրի»-ով և առաջին մրցանակներով (լուսանկարներ)
Հուլիսի 6-ին ավարտվեց Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում ամենամյա «ՇԱՏՏԻԿ» միջազգային մրցույթ-փատատոնը: Մրցույթին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Բուլղարիան, Մոլդովան, Բելոռուսը, Ուզբեկստանը, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը: Հայաստանը ներկայացրել են Երևանի մշակույթի պետական քոլեջի ուսանողները, ովքեր վերադարձել են հաղթանակած:
Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ով նաև միջազգային մրցույթում ժյուրիի անդամ էր հանդիսանում: Մրցույթում պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած հայ մասնակիցներն են.
Համլետ Հովհաննիսյան-Գլխավոր մրցանակ «Գրան պրի»
Անի Սարգսյան-առաջին մրցանակ
Ալեքսեյ Ունանյան-առաջին մրցանակ
Սուսաննա Վարդանյան-առաջին մրցանակ