Թուրքիայում 800 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել
Թուրք զինծառայողները ձերբակալել են ավելի քան 768 մարդու, ովքեր փորձել են Սիրիայից ապօրինի ներթափանցել թուրքական տարածք: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Բացի այդ, Թուրքիայում անցյալ շաբաթ ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3 ենթադրյալ զինյալ, որոնք ուղարկվել են Շանլիուրֆա քաղաքում գտնվող բանտ:
Թուրքիան ամրապնդել է հարավային սահմանը՝ Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» զինյալների և քրդերի միջև բախումների ֆոնին: