Մարիա Շարապովային մեղադրել են ոչ սպորտային պահվածքի մեջ
Ամերիկացի թենիսիստուհի Կոկո Վանդևեգեն Մարիա Շարապովային մեղադրել է ոչ սպորտային և անպատշաճ վարքի մեջ: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն: Շարապովան հաղթել էր նրան Ուիլմբլդոնի քառորդ եզրափակչում:Վերջինս հայտարարել է,որ Շարապովան խախտել է կանոնները:
«Կարծում եմ՝ Շարապովան իրեն ոչ սպորտային դրսևորեց: Նա շարժվեց այն պահին,երբ ես պատրաստվում էր հարվածել: Իսկ դա ինձ խանգարեց: Դրա համար ես մրցավարին խնդրեցի գործողություններ ձեռնարկել,քանզի ես արդար եմ խաղում:»,- նշել է թենիսիստուհին: Նա նաև հավելել է,որ այդպես էլ մրցավարը որևէ գործողության չդիմեց: