Եղունգների լաքը վնաս է առողջությանը. մասնագետներ
Եղունգի յուրաքանչյուր լաք իր բաղադրության մեջ պարունակում է թունավոր նյութեր, որոնք կարող են մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ՝անտղությունից մինչև քաղցկեղ: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը: Զննեք լաքի բաղադրությունը. անհասկանալի անուններով այդ նյութերը մեծ ռիսկ են Ձեր առողջության համար: Տանից պարբերաբար լաքի օգտագործումը չի սպառնում առողջությանը,սակայն գեղեցկության սրահներում աշխատողները ռիսկի են դիմում,մանավանդ եթե սրահում համապատասխան օդափոխություն չի կատարվում:Որպես արդյունք կարող են լինել ալերգիկ ռեակցիաները և այլ հիվանդություններ: