Հայտնաբերվել է մարդու մահվան ժամը որոշող մեթոդը
Զալցբուրգի համալսարանի գիտնականները հետևել են,թե ինչպես են կազմալուծվում մահացած խոզերի սպիտակուցները: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը: Գնահատվել են տարբեր ֆերմենտների ակտիվությունը:Դրա շնորհիվ հայտնաբերվել է մի մեթոդ,որով հնարավոր է որոշել մահացած օրգանիզմի ճշգրիտ ժամը,նույնիսկ եթե մահվանից անցել է 10 օր:
Կան սպիտակուցների հատուկ փոփոխություններ, որոնք հատուկ են կոնկրետ ժամերի: Այս նոր մեթոդը խոստանում է,որ քրեագիտությունը լուրջ զարգացումներ կապրի:Այժմ այս մեթոդը փորձարկում են մահացած մարդկանց վրա, և արդյունքները գոհացնում են գիտնականներին: