Արագ սննդից կախվածությունը ձևավորվում է որոշակի տարիքում. գիտնականներ
Ադելաիդայի համալսարանի գիտնականները պարզել են՝ արագ սննդի ուտելիքներից կախվածությունը երեխաների մոտ ձևավորվում է դեռևս ներարգանդային փուլում: Այս մասին գրում է Medvesti.com-ը:
Հղիության ընթացքում կնոջ կենսակերպը իր ազդեցությունն է ունենում դեռ չծնված երեխայի վարքի և սննդային նախասիրությունների վրա: Սննդային կախվածության ձևավոման երկրորդ փուլը դեռահասության շրջանն է: Արագ սնունդը հաճույք է պատճառում և ստեղծում ռեֆլեքս:
Փորձագետների կարծիքով՝ սննդից կախվածությունը վերացնելը բավականին հեշտ է,սակայն ավելի հեշտ է դրանից խուսափելը: Բավական է դեռ մանուկ հասակից հետևել,թե ինչ և ինչ քանակությամբ է ուտում երեխան: