Համակարգչային խաղերը օգնում են ձերբազատվել տհաճ հիշողություններից
Տհաճ հիշողությունները կարող են ծնվել և անհետանալ: Շատ դեպքերում դրանք այնքան ուժեղ են, որ խանգարում են մարդուն ապրել: Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ համակարգչային խաղերը օգնում են ձերբազատվել տհաճ հիշողություններից: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Հետազոտվողներին առաջարկել են դիտել ավտովթարների տեսարաններով մի ֆիլմ, որը նրանց մոտ տհաճ զգացումներ է առաջացրել, որոնք պահպանվել են մի քանի օր: 24 ժամ անց կամավորներին առաջարկել են տետրիս խաղալ, որը նրանց օգնել է ազատվել տհաճ զգացումներից: Խաղացողների մոտ ավտովթարների մասին մտքեր սկսել են ավելի քիչ ծագել: