Ռոնալդուն Լաս Վեգասում հեռախոս է գտել և տիրոջը հրավիրել ընթրիքի
Մադրիդյան «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն Լաս Վեգասում հանգստանալիս կորսված բջջային հեռախոս է գտել և այն վերադարձրել տիրոջը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Telegraph-ին: Պորտուգալացին հեռախոսի տիրոջը ընկերուհու հետ հրավիրել է ընթրիքի: Նրա անունը Օստին Վուլստենհյուլեմ է:
Ռոնալդուն 5 տարվա միասնությունից հետո հունվարին բաժանվել էր ռուս հայտնի մոդել Իրինա Շեյքից: