Հավի ձուն իջեցնում է դիաբետով հիվանդանալու ռիսկը տղամարդկանց մոտ
Հավի ձվի պարբերաբար օգտագործումը սննդի մեջ իջեցնում է երկրորդ տիպի դիաբետի առաջացման ռիսկը տղամարդկանց մոտ: Այս մասին գրում է Medvesti.com-ը: Այսպիսի եզրակացության են հանգել արևելյան Ֆինլանդիայի համալսարաններից մեկի գիտնականները 20 տարի տևած մասշտաբային հետազոտություններից հետո: Նրանք հետևել են 2230 կամավորների,որոնց տարիքային սահմանը տատանվել է 42-60-ը: 20 տարվա ընթացքում 430 մարդ հիվանդացել է դիաբետի երկրորդ տիպով: Շաբաթական 4 անգամ հավի ձվի օգտագործումը սննդի մեջ 37%-ով իջեցրել է դիաբետով հիվանդանալու ռիսկը: