Ֆրուկտոզայով հարուստ ուտելիքները մեծացնում են քաղցը
Ֆրուկտոզայով հարուստ ուտելիքները մեծացնում են քաղցը: Այս մասին գրում է Medvesti.com-ը:
Հետազոտությանը 24 կամավոր է մասնակցել: Սկզբից նրանց ֆրուկտոզայով և գլյուկոզայով հարուստ ըմպելիքներ են տվել: Հետո կամավորները նայել են կալորիաներով հարուստ ուտելիքների նկարների,իսկ հետազոտողները գնահատել են,թե որքանով են նրանք ուզում ուտել դրանք: Այդ ժամանակ սկանավորվել են նրանց գլխուղեղները:
Այն մասնակիցները, որ ըմպել էին ֆրուկտոզայով կոկտեյլ, ավելի քաղցած են եղել:
Երկրորդ փուլում հետազոտողները ուրիշ փորձարկում են կատարել և նկատել են, որ կամավորները որպես պարգևատրություն նախընտրել են ոչ թե փող,այլ ուտելիք: Փորձագետները ենթադրում են, որ ֆրուկտոզայի ընդունումը հոգեբանորեն բարձրացնում է ուտելիքի արժեքը և մղում սննդի հերթական ընդունմանը: