«Նոր ալիք» երգի մրցույթը հետաձգվել է
«Նոր ալիք» երգի մրցույթի կազմակերպիչները փոխել են փառատոնի օրը։ Փառատոնը, որն ի սկբանե նախատեսված էր, որ պետք է տեղի ունենա Սոչիում օգոստոսին, տեղափոխել են աշուն։ Հիմա, միջազգային փառատոնը, որն անցած տարի հեռացրեցին Յուրմալայի ափից, այս տարվանից այն տեղի կունենա Սոչիի Օլիմպիական այգում հոկտեմբերի 2-ից 11-ը։
«Նոր ալիք» երգի մրցույթի կազմակերպիչները դեռևս չեն հայտնում միջոցառման ամսաթվի պաշտոնական պատճառները, սակայն ըստ տվյալների, մրցույթի ամսաթվի փոփոխությունը պայմանավորված է Ֆորմուլա 1-ի և միջազգային տնտեսական ներդրումային ֆորումի հետ:Միևնույն ժամանակ, այդ իրադարձությունների հետ կապված Սոչին կհյուրընկալի մի շարք այցելուների և զբոսաշրջիկների, ովքեր էլ ակտիվորեն կմասնակցեն նաև համերգային փառատոնին։