Turkish Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանում. շրթներկի գրությամբ հաղորդել են պայթուցիկի գոյության մասին
Turkish Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի օդանավակայանում, այն բանից հետո, երբ անձնակազմն ինքնաթիռի զուգարանում տեսել է շրթներկով գրված գրություն և հաղորդվում էր տեղադրված պայթուցիկի մասին։ Այս մասին հաղոդում է IBN-CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ինչպես նշվում է, ինքնաթիռում եղել է 134 ուղևոր, ովքեր թռչում էին Ստամբուլ։ Թռիչքի ընթացքում ինքնաթիռի անձնակազմը նկատել է գրություն, որի մեջ նշվում էր պայթուցիկի գոյության մասին։Ամբողջ անձնակազմն ու չվերթի ուղևորները կասկածի տակ են, ստուգել են նրանց ուղեբեռերը և գտել այդ շրթներկի գույնին համապատասխան շրթներկ:Դեռևս ինքնաթիռից պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։