Անորեքսիան 29-ամյա Օլսեն քույրերին վերածել է ծեր կանանց (լուսանկարներ)
Հայտնի Օլսեն քույրերը միշտ միասին են խաղացել մանկական կատակերգական ֆիլմերում: 1993թ.-ին նրանք Հոլիվուդի ամենաերիտասարդ պրոդյուսերներն էին, ովքեր ունեին իրենց սեփական բրենդը՝ Dualstar: Այս մասին գրում է Spletnik.ru-ն: Նրանց վերջին համատեղ ֆիլմը «New York Minute» ֆիլմն է եղել, որից հետո դերասանուհիները սկսել են իրենց մոդելային կարիերան:
Քույրերից Մերի-Քեյթ Օլսենը հաճախ էր մասնակցում երեկույթների, խմում էր և թմրանյութ օգտագործում: Եվ նման ակտիվ կյանքի արդյունք դարձավ անորեքսիան: Սա տարածված հիվանդություն է Հոլիվուդում, այն նաև ախտորոշվեց Մերի-Քեյթ Օլսենի մոտ:
2014թ.-ին Մերի-Քեյթը պլաստիկ վիրահատություն կատարեց, որով այլանդակեց դեմքը և այժմ տարբերվում է իր քրոջից՝ Էշլիից: