Քանյե Ուեսթի մեջբերումները հավաքել են մեկ գրքում
Pxlfctry ընկերությունը թողարկել է անվճար էլեկտրոնային գիրք, որը կոչվում է «The World According to Kanye»: Գրքում զետեղվել են ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի մեջբերումները: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:
«Քանյեն ստոր, խենթ, ինքնասիրահարված և ինքնահավան է, սակայն միևնույն ժամանակ նա ներշնչող, նորարար, խորաթափանց և խելացի է»,-նախաբանում գրում է գրքի խմբագիր Հերբերտ Լուն:
250 էջանոց գիրքում տեղ են գտել կյանքի, արվեստի, սիրո և հենց իր մասին ռեփերի մտքերը: Օրինակ, գրքում կա 2015թ.-ի հունիսի 27-ին կայացած «Գլաստոնբերի» բրիտանական երաժշտական փառատոնի ժամանակ Քանյե Ուեսթի մեջբերումը, երբ նա հայտարարվեց ժամանակի ամենամեծ ռոք աստղ և սեր խոստովանեց իր կնոջը՝ Քիմ Քարդաշյանին: Մեջբերումը հետևյալն է. «Ես չեմ ցանկանում օգտագործել «նորաձևություն» բառը, քանի որ Եվան ստիպեց Ադամին համտեսել խնձորը: Այդ ժամանակվանից ի վեր անօրինական է մերկ լինելը: Ես օգնում եմ մարդկանց հետևել օրենքներին ճաշակով»: