Քորթնի Քարդաշյանն ամուսնալուծվել է
Ինչպես հայտնում է Super.ru-ն՝ Քարդաշյանների ավագ քույրը՝ Քորթնին և նրա ամուսինը՝ Սքոթթ Դիսիկը, ամուսնալուծվել են: Ինչպես հաստատում է արտասահմանյան մամուլը՝ ռեալիթի շոուի 36-ամյա աստղը տանից դուրս է վռնդել իր երեխաների հորը՝ հարբեցողության և անվերջ երեկույթների պատճառով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սքոթթը վերջին մեկ ամսում չի եկել տուն և ողջ ազատ ժամանակն անց է կացրել ընկերների հետ: Ինչպես նաև հաղորդվում է, որ Դիսիկին վերջերս նկատել են նախկին ընկերուհու՝ Քլոե Բարտոլիի հետ Մոնակոյում: