Ժաննա Ֆրիսկեի հայրը չի մեկնի Բուլղարիա (լուսանկարներ)
Ինչպես հայտնում է Paparazzi.ru-ն՝ Ֆիլիպ Կիրկորովը Դմիտրի Շեպելևին և Ժաննա Ֆրիսկեի ընտանիքին է առաջարկել Բուլղարիայում իր առանձնատունը, և նրանք ընդունել են այդ առաջարկը: Երգչուհու հուղարկավորությունից հետո Դմիտրի Շեպելևը կրկին մեկնել է Բուլղարիա, որտեղ գտնվում է իր որդին՝ Պլատոնը:
Ժաննա Ֆրիսկե հայրը պատմել է, որ 40 օր անց Բուլղարիա կմեկնի նաև նրա կինը՝ Օլգան: Իսկ այն մասին, թե արդյոք նա ևս կմեկնի, Վլադիմիր Բորիսովիչը լռել է: Ժաննայի հոր հայտարարություններն այն մասին, որ Շեպելևը երգչուհու հիվանդության ընթացքում իրեն այնպես չի դրսևորել, ինչպես ցանկալի կլիներ, չեն կարող չսրել առանց այդ էլ լարված հարաբերությունները նրանց միջև: