Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է ԱՄՆ-ում երգչուհու բուժման համար առկա պարտքերի մասին
Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Կոպիլովը, պատմել է Մայամիի կլինիկայում երգչուհու բուժման համար պարտքերի մասին: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
«Մենք մինչ օրս չենք վճարել Մայամիի հիվանդանոցում բուժման ծախսերը: Մոտ $106 հազար պարտք: Մենք այն դեռ չենք վճարել»,-պատմել է նա:
Ժաննա Ֆրիսկեի հայրը նշել է նաև, որ պարտքերը մնացել են մասնավորապես ռուբլու անկման պատճառով:
«Երբ այդ գումարը հավաքվեց, դոլարը 30 կամ 33 էր: Իսկ երբ մենք գնեցինք դեղորայքը, այն ընկավ: Իսկ դեղորայքը, ինչպես որ կար, այնպես էլ մնաց»,-պարզաբանել է նա: