Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև լուրջ տարաձայնություններ կան
Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև դեռևս լուրջ տարաձայնություններ կան, թեև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետը սահմանված է հուլիսի 7-ը:
Կողմերը Վիեննայում անցկացվող բանակցությունների հերթական փուլից հետո լուրջ են տրամադրված, որպեսզի կարգավորեն տարաձայնությունները: Այս մասին գրում է Lenta.ru-ն: