Ադրբեջանը «սև ցուցակ» կգցի ռուս երգչուհի Լյուբով Կազարնովսկայային
Ռուսաստանցի հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը կհայտնվի ադրբեջանական սև ցուցակում:
Այդ երկրի ԱԳՆ-ն պատրաստվում է «անցանկալի անձ» հայտարարել երգչուհուն` օրերս Արցախ այցելելու համար: Անցած շաբաթ Լյուբով Կազարնովսկայան մեկնել էր Արցախ, վարպետության դաս անցկացրել Ստեփանակերտի երաժշտական դպրոցում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն այս տխրահռչակ ցուցակը հրապարակել էր 2013-ին: Մինչ օրս այդ ցուցակում է հայտնվել 300 հայտնի անուն, որ առնչվել է Արցախին: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: