Ժաննա Ֆրիսկեի հայրը փեսային մեղադրել է դստեր մահվան մեջ
Հունիսի 15-ին մահացած Ժաննա Ֆրիսկեի հայրը մեղադրել է նրա քաղաքացիական ամուսնուն իր դստեր մահվան մեջ: Վլադիմիր Բորիսովիչի խոսքերով՝ Դմիտրին իրեն պետք է լրիվ այլ կերպ դրսևորեր: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
«Երբ Ժաննան հիվանդացավ, նրա կողքին միայն երեխան էր և կինս: Դիման այստեղ էր և երկար ժամանակ չէր գալիս: Ես խնդրեցի ժաննային հիվանդանոց գնալ, և նա ասաց,որ կսպասի Դմիտրիին: Աղջիկս նրան սպասեց 3 շաբաթ: Եթե նա շուտ գնար հիվանդանոց,գուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր:»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդման ընթացքում հայտարարել է երգչուհու հայրը:
Նա նաև նշել է, որ իր և Դմիտրիի միջև բազմաթիվ վեճեր են ծագել կլինիկայի ընտրության հարցում: