Գիտնականները պարզել են, թե որ միրգն է երկարացնում կյանքը և փրկում հիվանդություններից
Ամերիկացի գիտնականները մի շարք հետազոտություններից հետո պարզել են, թե որ ուտելիքն ունի հրաշագործ հատկություններ: Այս մասին գրում է Rambler.ru-ն: Հետազոտությունները փորձարկվել են առնետների վրա, որից հետո ամրագրել մարդկանց վրա: Փորձագետները պարզել են, որ բալը և նրա հյութը կարող են ոչ միայն կանխարգելել, այլև բուժել հիվանդությունները: Մասնավորապես, նշվում է՝ բալը բուժում է սիրտանոթային հիվանդությունները :Նման տեղեկություն հրապարակել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում տալով Միչիգանի համալսարանի հետազոտության հաղորդագրությանը: