Աշխարհի ամենատարեց մարդը նշում է իր 116-ամյակը
Ամերիկայի Նյու Յորք քաղաքի բնակչուհի Սյուզաննա Մուշատ Ջոնսը նշում է իր 116-ամյակը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Գինեսի ռեկորդների պաշտոնական էջին: Ջոնսը պաշտոնապես համարվում է աշխարհի ամենատարեց մարդը:
Ամերիկուհին ծնվել է 1899 թվականի հուլիսի 6-ին: Նա 2015 թվականի հունիսի 17-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ 115 տարեկան 346 օրական տարիքով:
Երբ Ջոնսին հարցրել են՝ որն է նրա երկարակեցության գաղտնիքը,նա պատասխանել է. «Քունը»: ԱՄՆ-ի բնակչուհին կորցրել է տեղողությունն ու վատ է լսում, սակայն նա անկողնուն գամված չէ և օրական ընդամենը 2 դեղահա է ընդունում: Նա ունի 100 զարմիկ ու զարմուհի: