Գիտնականները պարզել են,թե որոնք են քաղցկեղից պաշտպանող ուտելիքները
Քաղցկեղի բուժման ոլորտի մասնագետները նշել են այն ուտելիքների անունները, որոնք կարող են մարդու օրգանիզմը պաշտպանել քաղցկեղից: Այս մասին հայտնում է medvesti.com-ը: Ամենաշատ թվով վիտամիններ պարունակում են մրգերն ու բանջարեղենը: Թարմ վիճակում նրանց օգտագործումը մարդու օրգանիզմին տալիս է վիտամիններ և հակաօքսիդանտներ:Վերջիններս կարող են պաշտպանել բջիջները ձևափոխությունից և մուտացիաներից: Քաղցկեղն առաջանում է հենց ձևափոխված բջջից:
Ամենաօգտակար ուտելիքներն են ազնվամորին, խաղողը, կաղամբը և հապալասը: Մեծ թվով վիտամիններ է պարունակում խաղողը: Այն ամրացնում է սիրտը, ինչը կանխում է քաղցկեղի առաջացումը: