Երգիչ Վարդան Սարգսյանն անակնկալներ ունի հանդիսատեսի համար (լուսանկարներ)
Երգիչ Վարդան Սարգսյանն ի տարբերություն երգարվեստում պասիվությանը, շատ ակտիվ է սոցիալական ցանցերում: Operativ.am-ի թղթակիցը զրուցել է երգչի հետ, որպեսզի տեղեկանա, թե ինչ նորություններ կան նրա կյանքում: Երգիչը որոշել է երգը համատեղել հաղորդավարության հետ, որին մարդիկ կարող են ականատես լինել սեպտեմբերից:
-Ի՞նչ նորություններ կան Ձեր կյանքում:
-Այժմ շատ զբաղված եմ ինձ համար նոր աշխատանքով: Նկարահանվում է ճամփորդական ռեալիթի շոու, որի հաղորդավարը ես եմ լինելու: Ցավոք, չեմ կարող փակագծեր բացել, սակայն, վստահ եմ, որ շատ հետաքրքիր է լինելու:
-Ո՞ր երկրներում եք նկարահանումներն անցկացրել:
-Հնդկաստանում և Եգիպտոսում և այլ երկրներում: Ծրագիրը նկարահանվում է տարբեր երկրներում, այնպես որ, կարող եմ ասել, որ աշխատանքին գումարվել է հանգիստ՝ լավագույն երկրներում:
-Առհասարակ, որտե՞ղ եք նախընտրում հանգստանալ, Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս:
- Նախընտրում եմ հանգստանալ յուրաքանչյուր տեղ, կարևորը ինձ հաճելի մարդկանցով շրջապատված լինեմ:
-Ի՞նչն է առավել տպավորվել ճամփորդությունից:
-Եթե շատերին, հետաքրքրում է Կարմիր ծովը, հյուրանոցներն իրենց անսահմանափակ ուտելիքներով, ապա ինձ հետաքրքրում է ուղտերի շուկան, աղքատ թաղամասերն ու եգիպտական ընտանիքի կեցությամբ գոնե մեկ օր ապրելը:
-Ի՞նչ զվարճալի կամ հետաքրքիր դեպք կառանձնացնեք:
-Զվարճալի դեպքեր շատ են եղել: Օրինակ՝ երբ այցելեցի հայտնի «Թաջ Մահալը» զբոսավար վարձեցի, ով պետք է ներկայացներ պատմությունը, սակայն հետաքրքրության համար վարձեցի ևս մեկ աշխատողի, ով բոլորովին այլ բան պատմեց, դրանից հետո որոշեցի վարձել մեկ այլ զբոսավարի, ում պատմածը կապ չուներ և ոչ մեկի պատմածի հետ:
-Ձեզնից ի՞նչ ակնկալի հայ հանդիսատեսը առաջիկայում:
Արդեն նոր երգ կա, հուսով եմ՝ կլինի նաև տեսահոլովակ: