Էշթոն Քաթչերը և Միլա Կունիսն ամուսնացել են
Դերասաններ Էշթոն Քաթչերը և Միլա Կունիսը պաշտոնապես ամուսնացել են։ Այս մասին հաղորդում է People-ը ՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Ինչպես հաղորդում է թերթի թղթակիցը՝ 37-ամյա Քաթչերը և 31-ամյա Կունիսն ամուսնացել են այս կիրակի օրը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին,որ դերասանները պատրաստվում են դառնալ երկվորյակների ծնողներ։ Նրանց դուստր Իզաբել Վայաթը ծնվել էր 2014թ-ի սեպտեմբերին։