Պապարացցիները թանկ կվճարեն Քիմ Քարդաշյանին մերկ նկարահանելու համար
Քիմ Քարդաշյանը խիստ զայրացել է, երբ համացանցում տեսել է մի նյութ,որը խոստանում էր հրապարակել Քիմի լրիվ մերկ լուսանկարը Լոս Անջելեսի իր տան լողավազանում: Մոդելի իրավաբանները սպառնացել են ընկերությանը դատի տալ: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Այդ նորությունը հայտնվել է Լոս Անջելեսի X17 ֆոտոգործակալության պաշտոնական էջում: Քիմի փաստաբանը՝ Մարտին Սիգները, լրագրողներին նամակ է գրել,որում ընկերությանը մեղադրել է ուղղաթիռից ֆոտոմոդելի տունը նկարահանելու համար:Ավելին,լրագրողները ստել են՝ հայտարարելով, որ Քիմին լրիվ մերկ են բռնեցրել: Իրականում Քիմը բիկինիով է եղել, և երբ տեսել է ուղղաթիռը, արագ ծածկվել է սրբիչով:
Սիգները շեշտել է,որ եթե ընկերությունը փորձի վաճառել Քիմի լուսանկարները,մեծ խնդիրներ կունենան՝ մասնավոր տարածք մտնելու համար: Սպառնալիքները տեղ են հասել.լուսանկարները ջնջվել են: