Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա. ԶԼՄ-ներ
Թուրքական բանակը կհավաքի Սիրիայի հետ սահմանի մոտ զինվորական ստորաբաժանումների հրամանատարներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում Սիրիա ներխուժման հնարավոր ծրագրերի քննարկման համար: Այս մասին գրում է Podrobnosti.ua-ն՝ հղում անելով Hurriyet թուրքական պարբերականին:
Այժմ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին մոտ 54 հազար զինծառայող ունի: Ինչպես նշում է թուրքական Hurriyet պարբերականը՝ թուրքական իշխանությունները կարող են սահմանի միջով ավելի քան 400 տանկ և զրահապատ փոխադրամիջոցներ ուղարկել: Նշվում է նաև, որ քննարկվի ռազմական ավիացիայի մասնակցության հարցը: