Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները կավարտվեն 2 օրվա ընթացքում. Լորան Ֆաբիուս
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները կավարտվեն 2 օրվա ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ն:
«Երկու օրից այդ բանակցություններն ավարտին կհասցվեն: Բոլոր խաղաքարտերը սեղանին են դրված»,-ասել է Ֆաբիուսը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ «Վեցնյակ»-ի մոտ բացակայում է ծրագիրը՝ Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում: