Թուրքիայում ավտովթարի հետևանքով 15 մարդ է զոհվել
Թուրքիայի արևմուտքում՝ Մանիսա նահանգում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 15 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը:
Ինչպես փոխանցում է APA-ն՝ զոհվածների մեծամասնությունը կանայք են:
Վթարը տեղի է ունեցել Գյոլմարմարա քաղաքից ոչ հեռու: Դեպքի մանրամասները հետաքննվում են: Վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառ է դարձել բեռնատարի ղեկին քնած վարորդը: