Մորուքավոր հարսնացուն փորձում է կոտրել գեղեցկության մասին կարծրատիպերը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի 24-ամյա բնակչուհի Հարնաամ Կաուրը կոտրում է գեղեցկության մասին կարծրատիպերը: Այս մասին գրում է Lifenews.ru-ն: Հարնաամ Կաուրը բացահայտ հայտարարում է, որ տառապում է ձվարանների պոլիկիստոզի սինդրոմով, որը հորմոնալ խանգարում է առաջացնում օրգանիզմում: Հիվանդությունն առաջացել է աղջկա մոտ 11 տարեկանում: Նա հայտնել է, որ ցանկանում էր ինքնասպանության գործել, սակայն մտափոխվել է: Իսկ վերջերս հարցազրույցներից մեկում աղջիկը նշել է, որ հպարտանում է իր արտաքինով: