Անդրեյ Մակարևիչի շրջապատը հերքել է նրա մահվան մասին լուրերը
Հայտնի ռուս ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչի օգնականը հերքել է երաժշտի մահվան մասին լուրերը: Այս մասին հայտնում է Эхо Москвы-ն:
Ավելի վաղ «Грушинский Фестиваль» կայքում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Անդրեյ Մակարևիչին սպանել են:
«Ընկերներ, ստիպված ենք հայտնել ցավալի լուր. այսօր գիշերը կյանքից հեռացել է ռուս և խորհրդային էստրադայի երաժիշտ, երգիչ, բանաստեղծ և պարզապես լավ մարդ՝ Անդրեյ Մակարևիչը: Հարազատների խոսքով՝ նրան սպանել են իր տան շքամուտքի առջև: Կկազմակերպվի դրամահավաք՝ երգչի հուղարկավորության համար, ինչպես նաև նրա պատվին բարեգործական համերգներ»,-ասվում է Grushinka.ru կայքում: