Քիմ Քարդաշյանը հրաժարվում է բոտոքսից
Քիմ Քարդաշյանը սպասում է իր երկրորդ բալիկի գալուստին: Հաղորդվել է, որ նրանց երկրորդ երեխան տղա կլինի: Ռեալիթի-շոուի աստղը հայտարարել է, որ հղիության ընթացքում հրաժարվում է բոտոքսից և զանազան ներարկումներից,որպեսզի չվնասի փոքրիկին:Այս մասին գրում է 7days.ru-ն:
«Ոչ, ես,իհարկե, հղիության ընթացքում չեմ օգտագործում բոտոքս:Իրականում պետք է հիվանդ մարդ լինես,որպեսզի վտանգես սեփական երեխայիդ կյանքը: Յուրաքանչյու հղի կամ երբևէ գիրացած կին գիտի՝ դեմքը կտրուկ փոխվում է:Քիթը և այտերը մեծանում են,իսկ շրթունքները՝ուռչում: Առաջադրանքն հետևյալն է.սովորական դիմահարդարման միջոցով աննկարագրելի տեսք ունենալ:Եվ մենք կիսվում ենք այդ գաղտնիքներով KimKardashianWest.com-ում »,- իր միկրոբլոգում հայտարարել է Քիմը: