Ուտելիքը ալկոհոլից հետո էլ ավելի համեղ է դառնում
Ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո շատերի մոտ ուտելու մեծ ցանկություն է առաջանում: Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են՝ դա տեղի է ունենում մարդու գլխուղեղում յուրահատուկ շրջանների ակտիվության պատճառով,որը հետևանք է ալկոհոլային խմիչքի օգտագործման: Այս մասին հայտնում է medvesti.com-ը: 35 չծխող կանայք հետազոտվել են: Առաջին փուլում նրանց ալկոհոլ է ներարկվել: Դրանից հետո կամավորներին խնդրել են գնահատել մի քանի ուտեստների բույրը և ճաշել: Ալկոհոլ օգտագործելու դեպքում նրանց ախորժակը գրգռվել է և նրանք զգայուն են դարձել հոտերի նկատմամբ: