Միրգ և բանջարեղեն պետք չէ դնել սառնարանում.փորձագետներ
Ռայսի համալսարանի գիտնականները խորհուրդ չեն տալիս միրգ և բանջարեղեն պահել սառնարանում: Այս մասին գրում է medvesti.com-ը: Այդպես բուսական ուտելիքը կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները: Դրանք սառնարանում երկար պահելու դեպքում դառնում են ջրի և մանրաթելի խառնուրդ: Լույսի և մթության փոփոխությունը ազդում է բուսական ուտելիքի վրա: Արդյունքում ուտելիքը դառնում է պակաս օգտակար:
Մի շարք ուրիշ հետազոտություններ ցույց են տվել մրգերի և բանջարեղենի օգտակար հատկությունները: Փորձագետները պարզել են, որ պարբերաբար միրգ և բանջարեղեն օգտագործելու դեպքում մահվան ռիսկն իջնում է: