Երիտասարդները ակտիվության բացակայության պատճառով վերածվում են ծերերի
Մարդու մկանները ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության դեպքում արագ կորցնում են իրենց ուժը: Այս մասին գրում է medvesti.com-ը: Վառ օրինակ է վնասվածքից հետո վերջույթների վերականգնումը: Նստակյացության դեպքում մկանային քաշը կորչում է: Վնասվածքի բուժման ընթացքում միջին տարիքի տղամարդիկ կորցրել են 485 գրամ մկան, ծեր մարդիկ՝ 250 գրամ: Վերականգնման ընթացքում կամավորները 1,5 ամիս հեծանիվ են քշել:Սակայն դա,պարզվում է,քիչ է եղել ուժերի վերականգնամ համար: Պահանջվել են ֆիզիկական ինտենսիվ մարզումներ: Նստակյացության հետևանքով մկանային քաշը արագ կորչում է, իսկ վերկանգնման համար կարող է պահանջվել բավականին երկար ժամանակ: