Սուրճն ու թեյը մահվան ռիսկը իջեցնում են 15%-ով
Ճապոնացի գիտնականները վերջին հետազոտության ընթացքում պարզել են՝ այն մարդիկ, ովքեր պարբերաբար օգտագործում են սուրճ ու թեյ, ունեն մահվան 15%-ով ցածր ռիսկ միջին և մեծ տարիքում: Այս մասին գրում է medvesti.com-ը: Հետազոտությանը մասնակցել է 90 000 մարդ: Այդ մարդիկ 40-ից 69 տարեկան են եղել: Նրանք պատասխանել են հարցաշարին, և հետազոտողները ստաղված տեղեկությունը համապատասխանեցրել են սննդային ռեժիմին:
Պարզվել է, որ օրվա մեջ 1-2 բաժակ սուրճը մահվան ռիսկն իջեցնում է 15 %-ով: Գիտնականների խոսքերով՝ 3-4 բաժակը ավելի լավ է ազդում:
Բժիշկները խորհուրդ են տալիս չմոռանալ այս ըմպելիքների մասին: