Վիտամին A-ի ավելցուկը իջեցնում է դիմադրողականությունը
Նեյմեգենի համալսարանի գիտնականները պարզել են՝ վիտամին A-ի ավելցուկը իջեցնում է մարդու դիմադրողականությունը:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:Այս վիտամինի չարաշահումը հանգեցնում է նրան, որ օրգանիզմը մոռանում է նախկինում ունեցած վարակների փորձը:Արդյունքում մարդը կարող է կրկին հիվանդանալ նույն վարակներով:
Իհարկե,օրգանիզմը պահանջում է վիտամին A: Մեծ չափաբաժնով վիտամին A պարունակում է միսը,ձուկը, կաթը,բանջարեղենը: Այս վիտամինի ավելցուկին հասնելը բավականին բարդ է: