Աղջիկը կալորիաները հաշվելու պատճառով անարեքսիայի զոհ է դարձել 5 ամսվա ընթացքում
14 տարեկան աղջիկը 5 ամսվա ընթացքում առողջ մարդուց դարձել է մի հիվանդ, ով արհեստական կերակրման կարիք ունի: Դեռահասը անարեքսիայի զոհ է դարձել այն բանից հետո, երբ տարվել է հեռախոսային մի հավելվածով, որը հաշվում է կալորիաները:Անգլիացի Բետ Օբրայենը սովի պատճառով գրեթե հասել էր մահվան շեմը: Դեռևս ոչ վաղ անցյալում նա առողջ մարդ էր, ով ուներ մարմնի նորմալ քաշ: Սակայն Ամանորին Բետը որոշեց մի քանի կիլոգրամ նիհարել:
«Սարսափելի է, երբ ծնողն իրեն անօգնական է զգում,- ասել է աղջկա մայրը,- դու ունես երեխա, ով ծանր հիվանդ է, և միակ դեղորայքը ուտելիքն է:Եվ դու այդ դեղորայքը դնում ես աղջկադ առաջ,իսկ նա չի կարողանում ընդունել այն: Բետը լիովին հրաժարվել է ուտելուց: Եվ ոչ թե այն պատճառով, որ չի ուղում,այլ չի կարողանում. նրա գլխում ինչ-որ ձայներ են հայտնվում, որոնք խանգարում են նրան ուտել:»