10 սովորություն,որոնք կնճիռների առաջացման պատճառ են դառնում
Մեզանից յուրաքանչյուրը մտահոգվում է իր մաշկի համար և ցանկանում որքան հնարավոր է երկար ժամանակ այն թարմ ու գեղեցիկ պահել:Cosmo.ru-ն ներկայացնում է այն սովորություննեչը, որոնք կնճիռների առաջացման պատճառ կարող են դառնալ:
SPF-պաշտպանությամբ քսուկներին ուշադրություն չդարձնելը
Այս խնդիրը հատկապես ամռանը շատ ակտուալ է:Այո՛, բոլորս էլ սիրում ենք ամառ ու արև, բայց մեր մաշկը՝ոչ: Այն մասին, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները բերում են մաշկի վաղաժամ ծերացման, խոսում են բոլորը, սակայն մենք, չգիտես ինչու, շարունակում ենք արհամարհել SPF-պաշտպանությամբ քսուկներին: Այն քեզ պետք է ոչ միայն ամառային հանգստի ժամանակ,այլև ամեն օր, նույնիսկ եթե դու պարզապես աշխատանքի ես գնում:
Մաստակ ծամելը
Եթե դու ունես անընդհատ մաստակ ծամելու սովորություն, հայտնվում ես ռիսկի գոտում:
Բերանի անընդհատ շարժումը բերում է մաշկի վաղաժամ ծերացման և կնճիռների առաջացման:
Վատ քնելը
Քնի պակասը ևս կարող է մի շարք խնդիրների առաջացման պատճառ դառնալ,այդ թվում՝ կնճիռների առաջացման:
Ոչ ճիշտ դիրքով քնելը
Մեզանից շատերը պաշտում են քնել ստամոքսի վրա՝ սեղմելով այտը բարձին:Իսկ առավոտյան դեմքի բարձի հետքեր են մնում:Իսկ հիմա պատկերացրու՛, քանի ժամով է խանգարվում արյան նորմալ մատակարարումը այտերի շրջանում:
Ծխելը
Այս խնդրի մասին,երևի թե,ոչինչ պետք չէ բացատրել:Ծխելը և գեղեցիկ մաշկ ունենալու երկարացումը անհամատեղելի են:Ի դեպ, ծխախոտի քո տուփի վրա ևս դա գրված է: