Ծխելը մեծացնում է երիտասրդ կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
Ծխելը կարող է բազում հիվանդությունների պատճառ դառնալ՝խնդիրներ սիրտ-անոթային համակարգում,թոքերի հիվանդություններ: Այն նաև մի քանի անգամ մեծացնում է քաղցկեղային հիվանդությունների ռիսկը: Այս մասին գրում է medvesti.com-ը: Օրերս Ճապոնիայի գիտնականները պարզել են, որ ծխելը հատկապես վնաս է երիտասարդ կանանց:Այդպիսով նրանք վտանգում են իրենց ամբողջ առողջությունը:
Գիտնականները հետազոտել են 800 կանանց:Նրանք ինքնակամ պատասխանել են հարցերի շարքին, և անց է կացվել բժշկական հետազոտություն: Հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը 20 անգամ: Սրանից առաջ ծխողների մահվան հիմնական պատճառ համարվում էր թոքերի քաղցկեղը: