Երաժշտությունը ուտելիքը էլ ավելի համեղ է դարձնում
Օքսֆորդի համալսարանի հոգեբան Չարլզ Սպենսը ապացուցել է՝ երաժշտությունը մեծացնում է ուտելիքի գայթակղությունը:Դանդաղ մեղեդիները ուժեղացնում են համային զգայարանները, իսկ ռիթմիկ և արագ երաժշտությունը՝ հակառակը, դրանք վերացնում է:
Այս մասին գրում է medvesti.com-ը՝ հղում տալով The Daily Mail-ին:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ցածր տոնայնությամբ մեղեդին ուտելիքը դարձրել է դառը: Հոգեբանի խոսքերվ՝ ամեն ինչ կախված է ազդեցությունից:Մարդը ուտելիքն ընկալում է որպես զգացումների մի համալիր, և ճիշտ մթնոլորտը տալիս է իր դրական արդյունքը:Այս գործոնը հաճախ հաշվի են առնում սրճարաններն ու ռեստորանները:
Գործիքային երաժշտությունը լավ համատեղվում է մրգերի հետ:Շատ ուտելիքներ հենց իրենք են ձայներ ստեղծում: