Ու՞ր է ապահով Հայաստանը, երբ խաղաղ պայմաններում սպանվում է արցախյան պատերազմում կռված զինվորը. սպանված զինվորների մայրեր
Operativ.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը սկսվել է: Ազատության հրապարակում ելույթ ունեցան նաև խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը` կոչ անելով հայոց աշխարհի բոլոր մայրերին միանալ իրենց և արդար դատաստան պահանջել: Նրանք ասացին, որ այժմ հայտարարում են, թե զինվորների սպանության դեպքերը նվազել են, սակայն որդեկորույս ծնողները համամիտ չէին. «Ի՞նչ է նշանակում պակասել է, երբ հիմա երկնիշ թվերով է գրվում, չէ՞ որ ամեն մի զինվոր մի կյանք է, մեկ նոր ընտանիքի սկիզբ, ով կզորացներ մեր շատ սիրելի հայրենիքը»:
Նրանց համոզմամբ սպանության դեպքերը շարունակվում են, որովհետև մեղավորներն անպատիժ են մնում: «Մենք ուզում ենք, պահանջում ենք արդար, ապահով Հայաստան: Ու՞ր է ապահով Հայաստանը, երբ խաղաղ պայմաններում սպանվում է արցախյան պատերազմում կռված զինվորը»: