Ադրբեջանական նավթը էժանացել է
Նավթի համաշխարհային գների սրընթաց անկման հետ շարունակում է նաև աշխարհում որակյալ համարվող ադրբեջանական նավթի էժանացումը:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազգույն գին գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին (19,15 դոլար), առավելագույն գին` 2008 թվականի հուլիսին (149,66 դոլար):
Brent տեսակի նավթի գինն ընկել է 2,82 տոկոսով կամ 1,75 դոլարով և մեկ բարելի դիմաց կազմել 60,32 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: