Ռիհանան ռեկորդ է սահմանել
Ռիհանան դարձել է առաջին երգչուհին աշխարհում, ով ստացել է ոսկե և պլատինե սերտիֆիկատներ՝ 100 միլիոնից ավելի վաճառք ապահոված սինգլերի համար:
Այս առիթով Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցացիայի նախագահ Kerry Sherman-ը ասել է. «Ոսկե և պլատինե սերտիֆիկատները վկայում են արտիստի պահանջարկի մասին: Արդեն 60 տարի մենք սերտիֆիկատներ ենք հանձնում կատարողներին, բայց հազվադեպ է լինում, որ մենք որևէ մեկին այսպես առանձնացնենք, ինչպես դա եղավ Rihanna-ի պարագայում: Մենք շնորհավորում ենք Ռիհանային, որովհետև նա ոչ միայն հատել է 100 միլիոնի սահմանը, այլև առաջին կատարողն է, ով հասել է նման արդյունքի: Սա պատմական իրադարձություն է»: